Հայերեն   English   Русский  

​Մայքլ Ջեքսոնի և Վայնոնա Ռայդերի հայազգի պաշտպանը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1008

Մարկ Կիրակոսը (Կիրակոսյան) ԱՄՆ-ի ամենաազդեցիկ և սկանդալային փաստաբաներից մեկն է, որին նաև Ամերիկայում հայ համայնքի դեմքն են անվանում: Գրում է Rusarminfo.ru-ն:

Ապագա իրավաբանը ծնվել է 1957 թ-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) հայկական ընտանիքում, որի նախնիները Միացյալ Նահանգներում հայտնվել էին 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության հետևանքով:

Մարկը ուսանել է կալիֆորնիական «Flintridge» միջնակարգ դպրոցում և վերապատրաստվել La Canada իրավանաբանական դպրոցում, իսկ այնուհետև ընդունվել հեղինակավոր Հարթֆորդի համալսարանի (Փենսիլվանիա նահանգ) իրավագիտության ֆակուլտետը:

Իրավաբանական կրթություն ստանալուց հետո երիտասարդ հայը վերադարձել է Կալիֆորնիա, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ հայ իրավաբանների ասոցիացիան», որը գործում է մինչև այժմ:

1983 թ.-ին Մարկ Կիրակոսը անդամակցել է նահանգի փաստաբանների կոլեգիային և հիմնել իր սեփական իրավաբանական գրասենյակը՝ «Geragos & Geragos», որը ներկայումս ԱՄՆ-ում ամենահեղինակավորներից մեկն է համարվում:

Իր կարիերայի ընթացքում հայազգի հայտնի փաստաբանը համաշխարհային աստղերի մի շարք աղմկահարույց ու ռեզոնանսային գործեր է վարել: 2004 թ.-ին Մարկ Կիրակոսը պաշտպանել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնին, որն անչափահասներին այլասերելու մեջ էր մեղադրվում: Այնուհետև հայազգի փաստաբանը պաշտպանել է հայտնի ամերիկացի դերասանուհի Վայնոնա Ռայդերին, որը մանյակի գողության մեջ էր մեղադրվում: Նա նաև ներկայացրել է թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող դերասան Ռոբերտ Դաունի Կրտսերի և շատ այլ հոլիվուդյան աստղերի շահերը:

Բացի այդ Մարկ Կիրակոսը մեկ այլ հայտնի ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի (Քիմ Քարդաշյանի հայրը) հետ 1995թ. վարում էր հայտնի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի սկանդալային գործը, որը մեղադրվում էր իր նախկին կնոջ և վերջինիս սիրեկանի սպանության մեջ:

Բոլոր այս աստղային դատավարությունները հայ իրավաբանին մեծ համբավ են բերել: Որոշ տեղեկություններով՝ իր աշխատանքի մեկ ժամվա համար Մարկ Կիրակոսը 10 հազար դոլար է ստանում:

Հայկական ծագումով ամերիկացի իրավաբանը նաև գլխավոր գործող անձն էր Մարտին Մարությունյանի «New York Life Insurance» ապահովագրական ընկերության դեմ գործում՝ Հայոց ցեղասպանության զոհեր դարձած ավելի քան մեկ ու կես միլիոն հայերին ապահովագրավճարներ վճարելու հարցով:

60-ամյա Մարկ Կիրակոսը այսօր ևս շարունակում է իր իրավաբանական գործունեությունը ինչպես նաև զբաղվում բարեգործական նախագծերով: Նա Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի (Armenian Bone Marrow Donor RegistryCharitable Trust) հիմնադիրն է, Փասադենայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու շինարարության և Կալիֆորնիայում բազմաթիվ հայկական բարեգործական նախագծերի հովանովոր:

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս

Մարկ Կիրակոս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: