Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփ կրտսերը Հնդկաստան այցելության ժամանակ հիացել է հնդիկ ժողովրդի ոգով


  
դիտումներ: 437

«Աղքատության մեջ գտնվող մարդիկ կարող են դաս տալ աշխարհի ամենահարուստներին»,- ասել է ԱՄՆ նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը Հնդկաստան կատարած իր այցելության ժամանակ:

CNBC TV18-ին տված իր հայցազրույցում նախագահի որդին նշել է, որ չի ցանկանում Ճարտարախոս երևալ, սակայն Հնդաստանում ամենաաղքատ մարդու դեմքին կարելի է ժպիտ տեսնել, որը եզակի բան է: Նա նաև նշել է, որ ինքը ճանաչում է աշխարհի ամենահաջողակ բիզնեսմեններից ոմանց, ովքեր աշխարհի ամենադժբախտ մարդիկ են:

Այցելության ընթացքում Թրամփ կրտսերը կհանդիպի այն մարդկանց հետ, ովքեր գնել են բնակարաններ Trump Towers համալիրում:

Բնակարանները թանկ են, սակայն ոչ այնքան, որքան Հնդկաստանի հարուստ էլիտայի անշարժ գույքն է: Նոր Դելիի արվարձանում գտնվող Trump Towers համալիրում մեկ բնակարանը արժե 775,000- 1,5 մլն դոլարի սահմաններում:

Թրամփի կազմակերպությունը ունի լիցենզավորված պայմանագրեր իր բոլոր հնդկական բիզնես գործընկերների հետ: Կազմակերպությունը Հնդկաստանում ունի բիզնեսի 5 նախագիծ, դարձնելով այն բրենդի ամենամեծ շուկան ԱՄՆ-ից դուրս:

Այս նախագծերի պայմանագրերը կնքվել են նախքան Թրամփ կրտսերի հոր նախագահ դառնալը, սակայն ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը խոստացել է իր պաշտոնավարման ընթացքում խուսափել ցանկացած նոր օտարերկրյա գործարքներից էթիկական հակամարտություններից խուսափելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: