Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Իլհամ Ալիևի` Երևանը «վերադարձնելու» կոչերին


  
դիտումներ: 477

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է ավանդական ճեպազրույց, որի ժամանակ հարց է բարձրացվել, թե ինչպես է Փարիզը վերաբերվում փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են, և Ադրբեջանի ռազմավարական նպատակն այդ հողերը վերադարձնելն է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, դրան ի պատասխան` ֆրանսիական արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է հայտարարությունում, թե Փարիզը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ և խուսափել որևէ հայտարարությունից և գործողությունից, որը կարող է նպաստել լարվածության աճին»,- նշված է հայտարարությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: