Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն ամուսնացած չեն եղել


  
դիտումներ: 750

TMZ պորտալի փոխանցմամբ՝ այն ընթացքում, երբ Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի երկրպագուները փորձում են կռահել, թե ինչպես են նրանք ամուսնալուծությունից հետո կիսելու համատեղ ունեցվածքը, պարզվում է իրականում զույգը իրավաբանորեն ամուսնություն երբևէ չի գրանցել: Գրում է Popcornnews.ru-ն:

Բոլորը կարծում էին, որ Էնիսթոնը և Թերուն ամուսնացել են 2015թ. Բել Էյրում դերասանուհուն պատկանող առանձնատանը, իսկ այդ մասին վկայում էին հեռվից արված պապարացիների լուսանկարները:

Սակայն TMZ պորտալի աշխատակիցները ստուգել են 2010թ. Լոս Անջելեսի օկրուգում գրանցված ամուսնությունները և բացահայտել, որ հոլիվուդյան զույգի ամուսնություը այդ ցուցակներից բացակայում է:

Իհարկե, գոյություն ունի ամուսնանալու համար գաղտնի թույլտվություն հասկացությունը, բայց TMZ աղբյուրները պնդում են, որ դերասանները Լոս Անջելեսի օկրուգում նման փաստաթուղթ չեն ձևակերպել:

Թեև ամուսնության համար թույլտվությունը աստղային զույգը կարող էր ձևակերպել Կալիֆորնիա նահանգի մյուս 58 օկրուգներում, սակայն պորտալի թղթակիցներին հաջողվել է շփվել Էնիսթոնին մոտ կանգնած մի քանի աղբյուրների հետ, որոնք հայտնել են, որ մշտապես կապի մեջ են դերասանուհու հետ և հայտարարել, որ ասեկոսներն այն մասին, որ նրանք իրենց միությունն իրավաբանորեն չեն գրանցել վաղուց են շրջանառվում:

Բացի այդ պորտալի աշխատակիցները հասցրել են կապ հաստատել ամուսնալուծությունների գծով տասնյակ ամենահայտնի փաստաբանների հետ, և նրանցից որևէ մեկը չի հաստատել, որ Էնիսթոնը կամ Թերուն դիմել են իրենց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: