Հայերեն   English   Русский  

Ստամբուլում 1 մլն դոլարով փորձել են վաճառել 2200 տարվա հնության ոսկե թագ


  
դիտումներ: 340

Ստամբուլում հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանին պատկանող, ավելի քան 2200 տարվա պատմություն ունեցող ոսկե թագ և արծաթե գավաթ:

Հյուրանոցներից մեկում իրականացված հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել են պատմական արժեք ներկայացնող իրերը վաճառել ցանկացող 4 անձինք:

Ինչպես հաղորդում է թուրքական «Բիրգյուն» լրատվական կայքը, որպես գնորդ ներկայացած ոստիկանները կապ են հաստատել հանցագործների հետ: Վերջիններս ոսկե թագն ու արծաթե գավաթը վաճառելու համար 1 մլն ամերիկյան դոլար են պահանջել: Ի վերջո` հանցագործները համաձայնվել են դրանք վաճառել 500 հազար ամերիկյան դոլարով:

Ձերբակալությունից հետո հանցագործների մոտ հայտնաբերվել են նաև այլ պատմական հինավուրց իրեր: Թուրքական ոսիկանությունը պատմական արժեք ներկայացնող այդ իրերը հետազոտության համար ուղարկելու են Մշակութային արժեքների և թանգարանների գլխավոր վարչություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: