Հայերեն   English   Русский  

​Ճերմակ մազերը քողարկելու 5 պարզ եղանակ, եթե չեք հասցրել դրանք ժամանակին ներկել


  
դիտումներ: 1999

Ժամանակակից կյանքի ռիթմը երբեմն կարող է ստիպել կանանց մոռանալ այնպիսի կարևոր մանրուքի մասին, ինչպիսին ժամանակին մազերը ներկելն է: Secrety.club կայքը ներկայացնում է 5 պարզ միջոց, որոնց շնորհիվ կարող եք քողարկել ճերմակ մազերը, եթե մոռացել եք դրանք ժամանակին ներկել:

Փոխեք հերաբաժանը

Հերաբաժանի հատվածում ճերմակ մազերն ավելի արագ են հայտնվում: Այդիսկ պատճառով խորհուրդ է տրվում փոխել այն: Արդյունքում ինքներդ կհամոզվեք, որ այն փոխելով ճիշտ եք վարվել:

ճերմակ մազեր













Անփայլ ստվերաներկ օգտագործեք

Ճերմակ մազերը կարելի է ներկել նաև անփայլ ստվերաներկի միջոցով, որի շնորհիվ դրանք գրեթե աննկատ կդառնան:

ճերմակ մազեր










Հյուսքերով բարդ սանրվածք ստացեք

Սանրվածքի էլեմենտները ոչ միայն կթաքցնեն ձեր ճերմակ մազերը, այլ նաև ձեր կերպարն ավելի ոճային և հետաքրքիր կդարձնեն:

ճերմակ մազեր



















Աքսեսուարներ օգտագործեք

Հետաքրքիր գլխարկը, վառ գլխաշորը կամ զարդը ևս կօգնեն ոչ միայն թաքցնել ճերմակ մազերը, այլ նաև ոճային սանրվածք ստանալ:

ճերմակ մազեր











Ճերմակ մազերը ներկող սփրեյ օգտագործեք

Ճերմակ մազերը ներկող հատուկ սփրեյներ կարող եք գտնել գեղեցկության պարագաների մասնագիտացված խանութներում: Ձեզ անհրաժեշտ է միայն համապատասխան երանգը ընտրել և այն մազերին փչել:

ճերմակ մազեր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: