Հայերեն   English   Русский  

Թուրքիայում կալանավորել են քրդամետ կուսակցության անդամի


  
դիտումներ: 294

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) մեջլիսի անդամ, նախկին պատգամավոր Շաֆաք Օզանլըն կալանավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը:

Ըստ տեղեկության` քրդամետ կուսակցության` Կարսի նախկին պատգամավոր Օզանլըի ձերբակալություն իրականացվել է Ստամբուլի` ահաբեկչության դեմ պայքարի վարչության ջոկատների կողմից Արդահանի ժանդարմերիայի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում: Վերջինիս դեմ ներկայացվել է «ահաբեկչական խմբավորման քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանք:

Ներկայումս Թուրքիայում կալանքի տակ է գտնվում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ութ պատգամավոր, այդ թվում` համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը: Երկրի իշխանությունները նրանց մեղադրում են երկրում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքները: HDP կուսակցության անդամ է նաև հայազգի Գարո Փայլանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: