Հայերեն   English   Русский  

​Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում ԱՄՆ-ն «վտարյալ երկիր» կդառնա. Զարիֆ


  
դիտումներ: 283

Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում Միացյալ Նահանգները «վտարյալ երկիր» կդառնա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր, մի շարք խնդիրների լուծման հարցում հաշվի առնելով միջազգային հանրության պահանջները, երկրները ընդհանուր հետաքրքրություն ունեն, ըստ որի, նրանք չեն աջակցում միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Ընդհակառակը, նրանք դեմ են դրան», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Զարիֆի խոսքերը:

Նրա խոսքերով՝ «եթե ԱՄՆ-ն որոշի միակողմանիորեն դուրս գալ գործարքի կամ դադարեցնել այն, նրանք կմեկուսացնեն իրենք իրենց և միջազգային ասպարեզում «վտարյալ երկիր» կդառնան:

Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: