Հայերեն   English   Русский  

Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել


  
դիտումներ: 283

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում երկու հանդիպում անցկացրեց եւ երկուսում էլ հաղթանակ տարավ:

Հայաստանցի հոկեյիստները «Վիտեբսկ-2-ի» հետ արտագնա խաղում առավելության հասան 8:3 հաշվով (առաջինումհաղթել էր բելառուսական թիմը՝ 5:2): Այնուհետեւ մեր թիմը կրկին հյուրընկալվելիս հաղթեց Լիտվայի «Էներգիային»՝ 6:4:

Այսօր «Արարատը» երկրորդ հանդիպումը կանցկացնի «Էներգիայի» հետ: Սա կանոնավոր առաջնության վերջին խաղն է:

«Արարատը» 51 խաղից հետո 89 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդ տեղն է զբաղեցնում: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: