Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը չի բացառել «Մյուլերի ցանկից» ռուսների դեմ պատժամիջոցների կիրառումը


  
դիտումներ: 443

Պետդեպարտամենտը կարող է դիտարկել պատժամիջոցների հնարավոր կիրառումը Ռուսաստանի 13 քաղաքացիների նկատմամբ, որոնց դեմ ավելի վաղ Միացյալ Նահանգներում «ռուսական միջամտության գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին ճեպազրույցի շրջանակներում տեղեկացրել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը:

«Սովորաբար մենք նոր պատժամիջոցների մասին չենք ազդարարում, սակայն տվյալ դեպքում կարող ենք դիտարկել նման հնարավորությունը», - ասել է դիվանագետը:

Փետրվարի 16-ին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը 13 ռուսների և երեք ռուսաստանյան ընկերությունների դեմ «ընտրությունների ընթացքում ռուսական միջամտության» գործով մեղադրանք էր առաջադրել:

ՌԴ նախագահի տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը նշել է, որ ամերիկյան կողմի մեղադրանքները ապացույցներով ամրապնդված չեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: