Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին մեկնաբանել է Ջենիֆեր Էնիսթոնի ամուսնալուծությունը


  
դիտումներ: 1742

Արևմտյան լրատվամիջոցները պարզել են, թե ինչ է Անջելինա Ջոլին մտածում Հոլիվուդը ցնցած Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի ամուսնալուծության մասին

Անցյալ շաբաթ հոլիվուդյան դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին՝ ընդգծելով, որ կշարունակեն լավ ընկերներ են մնալ:

Իհարկե, այդ տեղեկությունը ցնցեց ամբողջ աշխարհը, քանի որ վերջին տարիներին այդ զույգը Հոլիվուդի ամենագեղեցիկ և կատարյալ զույգերից մեկն էր համարվում:

Իսկ շատ լրատվամիջոցներ շտապեցին հայտնել, որ աստղային ամուսնությունը ավարտվեց Բրեդ Փիթի հանդեպ Էնիսթոնի չմարող զգացմունքների պատճառով: Ու թեև զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախկին ամուսիններն ընդամեմնը լավ ընկերներ են, նրանց երկրպագուները վստահ են, որ այդ զույգը շուտով կվերամիավորվի: Բրեդն արդեն արտահայտել է իր կարծիքը այդ աղմկահարույց ամուսնալուծության մասին, իսկ ամբողջ այս ընթացքում մամուլը սպասում էր Անջելինա Ջոլիի մեկնաբանությանը, որի պատճառով ժամանակին դերասանը լքել էր Էնիսթոնին:

Աղբյուրները հայտնում են, որ այդ ամուսնալուծությունը չի զարմացրել Ջոլիին:

«Նա երբեք չի հետևել Ջենիֆերի անձնական կյանքին, քանի որ դա իր արժանապատվությունից ցածր է համարել և երբեք Էնիսթոնին լուրջ չի վերաբերվել: Սակայն նա միշտ համակրել է Թերուին և չի հասկացել, թե ինչպես կարող էր նրա նման պայծառ տղամարդը, որը կարծես ռոք աստղ լինի, ուշադրություն դարձնել Էնիսթոնին, քանի որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը ամուսնալուծվել են 2005 թվականին, երբ «Պարոն և տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանման հրապարակում դերասանի և Անջելինա Ջոլիի միջև սիրավեպ սկսվեց: 2014 թ. Փիթը և Ջոլին ամուսնացան, սակայն 2016 թ. աշնանը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: