Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները հայտնել են Կիմ Չեն Ընի քրոջ հղիության մասին


  
դիտումներ: 622

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, երեխայի է սպասում: Այդ մասին հայտնում է ճապոնական «Иомиури» թերթը՝ հղում անելով Փխենչխանում Օլիմպիական խաղերին մասնակցող ԿԺԴԿ պատվիրակության ներկայացուցիչներից մեկին: Գրում է Gazeta.ru-ն:

Կիմ Յո Չժոնի հղիության մասին հայտնել էր նաև «Ренхап» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Յո Չժոնը Օլիմպիական խաղերի ընթացքում հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի հետ և նրան փոխանցել ԿԺԴՀ այցելելու հրավերը:

Իսկ այսօր արդեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները վերջին պահին չեղարկել են Փենսի հետ Օլիմպիական խաղերի շրջանակներում պլանավորված հանդիպումը, որի ընթացքում հյուսիսկորեական պատվիրությունը գլխավորելու էր հենց Կիմ Յո Չժոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: