Հայերեն   English   Русский  

​Էմանուել Մակրոնի վարկանիշը 50%-ից ցած է իջել


  
դիտումներ: 574

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ֆրանսիական համալսարանի հարցումներով 1 ամսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է 6 տոկոսով:

Հարցումն իրականացվել է 18 տարեկանից բարձր ֆրանսիացիների շրջանում հեռախոսով կամ առցանց:

Հարցվածների ընդամենը 44 տոկոսն էր գոհ նախագահի գործունեությունից, որոնցից 5 տոկոսը՝ շատ գոհ էին, 39 տոկոսը՝ ավելի շատ գոհ էին, քան դժգոհ:

Գործող նախագահի հանդեպ առավել քննադական էին տրամադրված թոշակառուները, միջին խավի ներկայացուցիչները:

Դժգոհությունները հիմնականում կապված են Մակրոնի նախընտրական խոստումների չիրականացման հետ, որոցից է քաղաքացիների գնողունակության բարձրացումը:

«Բնակիչների գնողունակության խնդիրը հարցականի տակ է դնում Մակրոնի՝ երկիրը փոխելու կարողությունը»,-ասում է ինստիտուտի փոխտնօրեն Ֆրեդերիկ Դաբին:

Այսուհանդերձ, Էմանուել Մակրոնն ավելի հանրաճանաչ է, քան իր նախորդները:

Նախագահության նույն շրջանում Սարկոզիին վստահում էր բնակչության ընդամենը 38%-ը, իսկ Օլանդին՝ 37%-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: