Հայերեն   English   Русский  

​Ճապոնական սննդակարգ, որի արդյունքում 10 օրվա ընթացքում կնիհարեք 6 կիլոգրամ


  
դիտումներ: 1283

Այս դիետայի հիմքում ընկած են ցածր ճարպային սպաիտակուցներ, բանջարեղեն, նվազագույն ածխաջրեր և աղ:

Ճապոնական սննդակարգ

Սակայն արդյունքը Ձեզ անպայման կգոհացնի: 10 օրվա ընթացքում դուք կկորցնեք 6-8 կիլոգրամ, սակայն ստիպված կլինեք Ձեր սննդակարգից բացառել շաքարավազը, համեմունքները և աղը:Պետք է հետևել, որպեսզի օգտագործեք բոլոր տեսակի սննդամթերքներից, սակայն փոփոխելով դրանց հերթականությունը բացառությամբ նախաճաշը:

Դիետայի ընթացքում առավոտյան դառը սուրճը կարող եք փոխարինել առանց շաքարավազի կանաչ թեյով: Մոռացեք արագ սննդի և քաղցրավենիքի մասին գեղեցիկ և առանց կոմպլեքսների կյանքի համար:

Ճապոնցիների կողմից առաջարկվող սննդակարգը հետևյալն է.

Օր 1

Նախաճաշ - սև սուրճ

Ճաշ- 2 ձու, եփած կաղամբով և բուսական յուղով աղցան, մեկ բաժակ թարմ լոլոիկի հյութ:

Ընթրիք- 200գ ձուկ ցանկացած ձևով

Օր 2

Նախաճաշ- սև սուրճ , հաց

Ճաշ- 200գ տապակած կամ եփած ձուկ, թարմ կաղամբ

Ընթրիք- 100գ խաշած տավարի միս, մեկ բաժակ կեֆիր

Օր 3

Նախաճաշ- սև սուրճ , մեկ կտոր տապակած հաց

Ճաշ- 1-3 դդմիկ բուսական յուղի մեջ տապակած

Ընթրիք- 150գ խաշած տավարի միս, 2 պինդ խաշած ձու, թարմ կաղամբով աղցան

Օր 4

Նախաճաշ- սև սուրճ

Ճաշ- 2 խաշած գազար բուսայուղով պատրաստված, երկու կտոր պանիր

Ընթրիք- 250գ ցանկացած միրգ

Օր 5

Նախաճաշ- հում գազար կիտրոնի հյութով

Ճաշ- 200գ ձուկ ցանկացած ձևով, մեկ բաժակ թարմ լոլիկի հյութ

Ընթրիք- 250գ ցանկացած միրգ

Օր 6

Նախաճաշ- սև սուրճ

Ճաշ- 500գ խաշած հավ, գազարով և կաղամբով աղցան

Ընթրիք- 2 ձու, 200գ գազար բուսայուղով պատրաստված

Օր 7

Նախաճաշ- կանաչ թեյ

Ճաշ- 200գ խաշած տավարի միս, 200գ միրգ

Ընթրիք- խաշած ծովախեցգետին

Օր 8

Նախաճաշ- սև սուրճ

Ճաշ- 500գ խաշած հավ, գազարով և կաղամբով աղցան

Ընթրիք- 200գ հում գազար բուցայուղով պատրաստված, 2 ձու

Օր 9

Նախաճաշ- 2 գազար կիտրոնի հյութով

Ճաշ- 350գ ձուկ, մեկ բաժակ թարմ լոլիկի հյութ

Ընթրիք- 250գ միրգ

Օր 10

Նախաճաշ- սև սուրճ

Ճաշ- 2 եփած գազար բուսայուղով պատրաստված, 2 կտոր պանիր

Ընթրիք- 250գ միրգ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: