Հայերեն   English   Русский  

​Նորաձև աղջիկների 15 կանոններ. Լուսանկարներ


  
դիտումներ: 451

1. Մազերի գույն

Մազերի գույնը տարվա ընթացքում հաճախակի կտրուկ փոփոխությունների մի ենթարկեք: Այնպիսի սանրվածք ընտրեք, որը սազում է ձեզ և իսկ գույնը մոտ է ձեր մազերի բնական երանգին: Մազերի գույնը փոխարեն հաճախակի փոխեք զգեստներն ու կոշիկները:

2.Կեղծ ապրանքանիշեր

Եթե մրցակիցները հասկանան, որ համաշխարհային ճանաչում վայելող ապրանքանիշերի կեղծված տարբերակների հագուստ կամ աքսեսուարներ եք կրում, դա միայն ամոթ և խայտառակություն կլինի: Այն չի գրավում էսթետիկական և վանում է գաղափարապես: Եթե չեք կարողանում աշխարհահռչակ նորաձևության տների ապրանքատեսակներից օգտվել, ապա նախապատվություն տվեք այնպիսի ապրանքանիշերի, որոնք հասանելի են ձեզ համար:

3.Բոտիլիոններ և կիսաշրջազգեստ

Ոչ մի դեպքում բոտիլիոններ մի կրեք կիսաշրջազգեստների հետ (հատկապես եթե գեր ոտքեր ունեք): Բոտիլիոնները կարող եք միայն մաքսի կիսաշրջազգեստների հետ համադրել, որոնք ամբողջովին կթաքցնեն բոտիլիոնները:

4. «90-60-90» պարամետրերին հասնելու ձգտում

Կանանցից պահանջել, որպեսզի համապատասխանեն «90-60-90» պարամետրերին, ուղղակի ֆաշիզմի դրսևորում է: Յուրաքանչյուրն իր կազմավածքն ունի, պետք է բնական լինել: Արդյոք կանանց դիետաներ անհրաժեշտ են, թե ոչ, պետք է միայն նրանք որոշեն, սակայն սպորտով զբաղվելը պարտադիր է: Կանանց համար սպորտով զբաղվելը ինչպես առողջության, այնպես էլ հաջող կերպարի գրավական է: Եվ վերջապես պետք է հիշել, որ մարզասրահում անցկացված ժամերը ձեզ ուղիղ մեջքով և սլացիկ կազմվածքով կապահովեն:

5. Բաց մարմին

Տոպերը և բլուզները պետք է բավական հաստ կտորից լինեն, որպեսզի չթափանցեն: Հակառակ դեպքում կարող եք միջավայրին ակամա պատմել ձեր բոլոր ինտիմ գաղտինքները:

6. Մատնահարդարում

Մատնահարդարման զարմանահնար դիզայնը հուշում է անճաշակության մասին: Չափազանց երկար, արհեստական աճեցված եղունգները ևս հուշում են կնոջ անճաշակության մասին: Ոճային աղջիկներն ու կանայք նախապատվություն են տալիս զուսպ մատնահարդարմանը:

7. Գրասենյակում բոկոտիկներ կրել

Դա ուղղակի սարսափելի է: Խորհուրդ չի տրվում բանկում կամ գրասենյակներում, բանակցությունների սենյակում բոկոտիկներ կրել:

8.Միշտ «առավելագույնս» շքեղ հագնվել

Պետք է հիշել, որ ասֆալտը կարմիր գորգ, համերգային ելույթի համար հարթակ կամ հեռուստահաղորդաշար չէ: Շերոուն Սթոունը և Մադոնան մարզասրահում սպորտային համազգեստ են կրում, ծնողական ժողովին՝ ծաղկավոր զգեստ, դասական երաժշտության համերգի մինչև ծնկները սև փոքրիկ զգեստով ներկայանում, իսկ Մեծ Բրիտանիայի թագուհու կամ Ֆրանսիայի նախագահի մոտ ընդունելության չեզոք գույնի, ծնկները ծածկող կիսաշրջազգեստ են կրում: Այսինքն պետք է ձգտել համապատասխանել իրավիճակին, այլ ոչ թե ձեր շուրջ աններդաշնակություն ստեղծել:

9. Լեցուն պայուսակ

Վերլուծեք, թե ինչ է իսկապես ձեզ հարկավոր վերցնել ձեզ հետ: Խուսափեք ավելորդ բեռից, որպեսզի ստիպված չլինեք այն ձեզ հետ քարշ տալ: Կարոք եք շղթայով փոքրիկ պայուսակ կրել և միշտ պրակտիկ ու ոճային տեսք ունենալ:

10. Անհամապատասխան ընդգծում

Չպետք է կենտրոնանալ միայն մարմինն ընդգծող հագուստների վրա, դրանք աչքի համար հաճելի են միայն կատարյալ կազմվածքի դեպքում: Իսկ լայն և ազատ հագուստները նրբագեղ են ցանկացած կնոջ դեպքում:

11. Աքսեսուարների բացակայությունը

Մոխրագույն-մոխրագույն-մոխրագույն: Ձեր կերպարը պետք է գոնե մեկ ոճային աքսեսուարով լրացված լինի՝ զարդ, մանյակ, ժամացույց և այլն: Սակայն աքսեսուարների հարցում ևս չպետք է չարաշահել:

12. 24 ժամ շարունակ ադամանդներ կրել

Մինչև ժամը 17-ը ադամանդներ կրելը անկրթություն է համարվում: Ադամանդները պետք է երեկոյան լույսի ներքո շողան, իսկ ցերեկը պետք է խուսափել դրանք կրել: Չամուսնացած աղջիկները ադամանդներ չեն կրում, դրանք միայն հարսանիքից հետո են կրում: Չամուսնացած աղջիկները միայն կիսաթանկարժեք քարեր, արծաթ կամ մարգարիր են կրում:

13. «Ծեփում» դիմահարդարումը

Դիմափոշի կամ հայլայթեր ամբողջ դեմքին մի քսեք: Փայլատող և տակից թափանցող կոսպետիկ պարագաները լոկալ քսեք: Թեթևակիորեն դիմափոշի օգտագործեք Т-հատվածում, իսկ այտոսկրերին՝ հայլայթեր, տեքստուրաների նման տարբերությունը կընդգծի դիմագծերը և տոնային քսուքի բացակայություն տպավորություն կստեղծի:

14. Վուլգար անբնականություն

Խուսափեք վուլգարությունից: Կրծքերում և շրթունքներում սիլիկոնի նվազագույն չափսը և պլաստիկե եղունգների բացակայությունը միայն խրախուսելի են:

15. Ջինսեր

Ջինսե տաբատների ընտրության հարցում պետք է առավելագույնս ուշադիր լինեք, որպեսզի դրանց շնորհիվ կարողանաք միայն ընդգծել ձեր կազմվածքի առավելությունները՝ ավելի սլացիկ երևաք և տեսողականորեն երկարացնեք ոտքերը:

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ

նորաձև աղջիկներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: