Հայերեն   English   Русский  

​Հիվանդությունների կանխարգելման արևելյան միջոցներ


  
դիտումներ: 2816

Հավատում, թե չենք հավատում արևելյան բժշկությանը, հետևում, թե չենք հետևում, մի բան հաստատ է, որ Արևելքում երկարակյացների թիվը մեծ է: Դա կարող է պայմանավորված լինել նրանց սննդով, աշխարհագրությամբ կամ բժշկությամբ, որը հիմնականում կարծես հիմնված է խելամիտ խորհուրդների, բնական ու փորձված միջոցների վրա: Ահա արևելյան բժշկությունը հիվանդությունների կանխարգելման իր մոտեցումներն ունի.

1. Երբեք մի մոռացեք աչքերով անկեղծ ժպտալու ու սիրտը սիրով լցնելու մասին. դա բոլոր հիվանդությունները կանխարգելելու զորեղ միջոց է:

Երբ վշտացած եք, զայրացած, ճնշված, երբ արտասվում կամ նյարդայնանում եք, ձեր օրգանները թույներ են արտադրում, իսկ եթե երջանիկ եք, ժպտում եք, ապա մեղրի նման բուժիչ հեղուկ է արտադրվում:

Այսօր գրեթե ամենուր ու գրեթե բոլորը տենդագին կյանքով են ապրում: Շատերի համար աշխատանքային օրը գլխացավով ավարտելը կարծես նորմ է դարձել, և մեր շուրջն ու մեր ներսում աճող ճնշման դեմ ինչ-որ բան պետք է անել:

Եվ թերևս տարօրինակ հնչի այս համատեքստում, բայց այն, ինչ պետք է անել դրա դեմ, ոչինչ չանելն է: Ընդամենը հարկավոր է սովորել, որ երբ բարդ իրավիճակ է առաջանում, ինչ էլ լինի, թույլ չտալ, որ այն կլանի, կուլ տա ձեզ:

Իսկ դրա համար պետք է ժպտալ. այդ հասարակ միջոցի շնորհիվ աշխարհը փոխվում է, ու այն, ինչը կարող էր մեծ տհաճության վերածվել, երբեք էլ ժպիտի շնորհիվ չի վերածվի նման մտահոգության: Գուցե սկզբում դժվարանաք գնահատել ներքին ժպիտի դրական ազդեցությունը, էլ չխոսենք դրա տեխնիկայի տիրապետման ու ճիշտ կիրառման մասին, սակայն ժամանակի ընթացքում, եթե այն հաճախ կիրառվի, կդառնա ձեր կյանքի անքակտելի մասը:

Որտեղ էլ լինեք, նստած, թե կանգնած, ժպտացեք, թուլացեք, ձեր սիրտը լցրեք սիրով ու թույլ տվեք, որ սիրո ալիքը ողողի ձեր ամբողջ մարմինը:

2. Քիչ խոսեք

Խոսեք քիչ, ընտրեք, թե ինչ պետք է ասեք, երբ ու ինչպես: Տեղին ասված խոսքն ամենաարժեքավորն է, իսկ լռությունը պահպանում է կենսական էներգիան: Որոշակի մակարդակի հասնելուց հետո, երբ ձեզ արդեն չեն անհանգստացնի անձնական հավակնությունները, երբ կկարողանաք մոռանալ ձեր մասին ու զարգացնել ձեր սիրտը, կստանաք հիվանդություններից ազատման միջոցներ:

3. Քիչ անհանգստացեք ու դրա փոխարեն շատ գործեք

Քիչ մտածեք ապագայի ու անցյալի մասին, քանզի հենց դրանք են անհանգստության պատճառ դառնում, իսկ անհանգստությունը ընկճախտ է ծնում:

Դրա փոխարեն փորձեք կենտրոնանալ, երբ դա կհաջողվի: Հիշեք՝ կենտրոնացումն ինքնիրեն է ստացվում, առանց հատուկ տեխնիկայի, օգնելու ու ներելու ունակության զարգացման հետ:

4. Զարգացրեք մտավոր ուժը

Արևելյան շատ լեզուներում, այդ թվում նաև չինարենում «խելք» և «սիրտ» հասկացությունները մեկ բառով են արտահայտվում: :

5.Գնահատեք ձեր գլուխը և ոտքերը տաք պահեք

Սեփական գլխին մեծագույն հարգանով վերաբերվեք: Գոյություն ունի մի կանոն, որը կարևոր է պահպանել, այն է՝ «Գլուխդ զով , իսկ ոտքերդ տաքության մեջ պահիր» (շատ ժողովուրդներ նույնն են հորդորում՝ տարբեր կերպ իմաստավորելով այդ խոսքերը): Արևելյան բժշկության համաձայն՝ նման կերպ կխուսափեք գլխում մեծ քանակությամբ էներգիայի կուտակումից, որից հնարավոր է՝ դիսկոմֆորտ ունենաք ու նաև գլխացավ: Եթե մեծ քանակությամբ էներգիա է կուտակվում գլխում, ապա դրանից կարող է արյան ճնշումը բարձրանալ, իսկ այդ էներգիան ոտքեր ուղարկելով՝ կարող եք իջեցնել ճնշումը: Ոտքերը տաքության մեջ պահելով՝ կարելի է կանխել նաև սրտի նոպան:

Այնպես որ՝ շփեք ոտքերն ու տաք պահեք, իսկ դրանից հետո էներգիան փորձեք հավաքել պորտի շրջանում, որը նույնպես պետք է տաք պահել (ի գիտություն նորաձևության երիտասարդ ջատագովներին, որոնք հագնում են պորտաբաց հագուստ):

6.Պարանոցը տաք պահեք

Պարանոցի հատվածում բազմաթիվ անոթներ ու նյարդեր կան, որոնք գնում են դեպի գլուխ կամ իջնում են գլխից: Ուստի պետք է պարանոցին ուշադրություն դարձնել. հետևեք որ այն տաք լինի, լարվածություն չլինի ու պարանոցին էլ ժպտացեք:

Փորձեք շատ չտարվել զգացումներով. այսինքն՝ մի դիտեք կամ մի լսեք երկար ու լարված: Եթե զգայարանները չափազանց ակտիվ են աշխատում, ապա կարող է հիվանդություն առաջանալ:

7. Մեծ քանակությամբ սնունդն ու ըմպելիքը կարող է քայքայել առողջությունը

Կյանքը երկարաձգելու, հիվանդություններից խուսափելու համար ամեն օր թուքը կուլ տալու բազմաթիվ վարժություններ կատարեք:

8.Փողոց դուրս մի եկեք լողանալուց հետո կամ քրտնած վիճակում

9. Իմաստուն սնման մասին

Չափավոր կերեք, որ շատ ուտելուց հետո ստիպված չլինեք երկար ժամանակ անցկացնել նստած կամ պառկած վիճակում, քանի որ դա կրճատում է կյանքը:

Սեղանից սովորեք վեր կենալ լրիվ չկշտացած, իսկ հետո թեթև զբոսանք կազմակերպեք ու երբեք քնելուց առաջ մի կերեք:

Հաճախ ու քիչ կերեք: Այդպես լավ մարսողություն կապահովեք ու չեք ծանրաբեռնի կարևորագույն 5 օրգանները:

Ուտելիս առաջինը տաք, ապա գոլ կերակուրը կերեք: Ուտելուց առաջ պետք է թեթև ներշնչում կատարել, որ մի քիչ օդ կուլ տաք:

Ավելի շատ կծու սնունդ կերեք գարնանը, թթվաշ՝ ամռանը, դառը՝ աշնանը, աղի (քիչ քանակությամբ)` ձմռանը (շատ՝ չի նշանակում մեծ քանակությամբ):

Եթե շատ եք կերել, ուրեմն հետո շատ ջուր մի խմեք ու արագ կուլ մի տվեք:

Անմարսողություն է առաջանում, երբ երկար քաղցած մնալուց հետո միանգամից կուշտ ուտում եք:

Հում մրգեր քաղցած ստամոքսին չի կարելի ուտել, որովհետև դրանք տաքացնում են ստոծանուց վեր տեղակայված օրգանները:

10. Չափավոր եղեք

Երբեմն ինքներս մեզ համոզում ենք, որ լավ մարզվելը, երկար քայլելը միմիայն օգուտ կարող է տալ, մինչդեռ արևելյան բժշկության համաձայն՝

  • չափազանց երկար քայլելը վնասում է ջլերը,
  • երկար նստած մնալը վնասում է մկանները,
  • երկար ոտքի վրա կանգնած մնալը վնասում է ոսկրերը,
  • երկար պառկելը վնասում է կենսական էներգիան,
  • երկար դիտելը վնասում է արյունը:

Զայրույթը, թախիծը, զղջումը, մելամաղձությունը, ինչպես նաև խիստ ուրախությունն ու հաճույքը վնասակար են: Տանջվելը վնասակար է, սեռական հարաբերություններից հրաժարումը և հուզմունքը՝ նույնպես: Կարճ ասած՝ չափավորությունը խախտելը վնասկար է:

11. Երջանկությունը մեծացնում է ցիի քանակը

Մեծ ուրախությունը մեծ կենսական էներգիա է, իսկ մեծ թախիծը կանգնեցնում է ցիի հոսքը: Դուք կարող եք սպառել կենսական էներգիան սեռական չափազանց ակտիվ կյանքով:

Թուքը հաճախակի կուլ տալ նշանակում է մեծացնել կենսական էներգիան, իսկ եթե կուլ չտաք, ապա այն կորցնում է ուժը:

Եթե հիվանդ եք, ապա մի պառկեք գլուխը դեպի հյուսիս դիրքով:

Եթե արթնանալուց անմիջապես հետո սկսում եք շատ խոսել, ապա կզրկվեք կենսական էներգիայից:

12. Տարվա եղանակները

Ձմռանը հետևեք, որ ոտքերն անպայման տաք լինեն, իսկ գլուխը՝ զով, գարնանն ու աշնանը թույլ տվեք և՛ գլխին, և՛ ոտքերին զովություն զգալ:

Եթե հիվանդ եք ու քրտնում եք, ապա սառը ջուր մի խմեք, որովհետև դա քայքայում է ստամոքսն ու սիրտը:

Գարնանն ու ամռանը քնեք գլուխը դեպի արևելք, իսկ աշնանն ու ձմռանը՝ արևմուտք:

Քնեք կողքի վրա, ծնկները ծալած. այդ կերպ մեծանում է կենսական էներգիայի պաշարը:

Ամռանն ու աշնանը վաղ պառկեք քնելու, վաղ էլ արթնացեք:

Ձմռանը վաղ պառկեք, բայց մի քիչ ավելի երկար մնացեք անկողնում:

Գարնանը պառկեք քնելու, երբ դեռ լույս է, ու վաղ արթնացեք:

Վաղ առավոտյան մաքրեք ատամները, կեսօրին, ճաշից հետո, երեկոյան ու կեսգիշերին բերանը ողողեք 7 անգամ, դա կերկարացնի կյանքի տևողությունը, կամրացնի ոսկրերը, ատամները, մկանները, եղունգներն ու մազերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: