Հայերեն   English   Русский  

​6 րոպեում պատրաստվող փքաբլիթներ


  
դիտումներ: 3141

Բաղադրությունը

1 բ. խտացրած կաթ

2 ձու

մի պտղունց աղ

գդալի ծայրով՝ սոդա

ալյուր՝ որքան խմորը կքաշի

ձեթ՝ տապակելու համար

Պատրաստումը

Ձուն հարել, ավելացնել խտացրած կաթը, ապա՝ աղն ու սոդան, այնուհետև՝ քիչ-քիչ ալյուր այնքան, մինչև փափուկ խմոր ստացվի, որը ձգվող է, բայց ոչ կպչուն:

Խմորից մատի հաստության երշիկանման շերտեր առանձնացնել, ապա 2-3 սմ երկարության կտորներ կտրատել ու գնդել:

Թավայի մեջ լցնել ձեթը, ապա գնդերը տապակել բոլոր կողմերից:

Պատրաստի փքաբլիթները դասավորել անձեռոցիկի վրա, որ ձեթը քամվի, ապա վրան ցանկության դեպքում կարելի է շաքարափոշի ցանել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: