Հայերեն   English   Русский  

Նադեժդա Սավչենկոն հայտարարել է Եվրոպայում սպասվող «մեծ պատերազմի» մասին


  
դիտումներ: 591

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ մի քանի տարի հետո մեծ պատերազմ կսկսվի, որը կընդգրկի Ուկրաինան, Ռուսաստանը և Եվրոպան: Գրում է Russian.rt.com-ը:

Սավչենկոյի կարծիքով՝ խաղաղապահ առաքելությունը չի կարող օգնել Դոնբասում հակամարտությունը լուծելուն:

«4 կամ առավելագույնը 5 տարի անց մեզ սպասում է մեծ պատերազմ, որի շրջանակներում կբաժանվեն ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի սահմանները: Եվ Ուկրաինան, ցավոք սրտի, հրաձգարան կլինի», - հայտարարել է պատգամավորը ZIK հեռուստաընկերության եթերում:

Ավելի վաղ Սավչենկոն հայտարարել էր, որ «արյամբ» իշխանության եկած ուկրաինացի պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: