Հայերեն   English   Русский  

Ավարտին է մոտենում է «Կարունի Գավաթ»-ի խաղարկությունը


  
դիտումներ: 247

Իրանում ավարտին է մոտենում է «Կարունի Գավաթ»-ի խաղարկությունը:

Երեկ կայացան մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները, որում Դավիթ Պետրոսյանը պարտություն կրեց մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստ Ֆարուհ Ամոնաթովից, իսկ Գևորգ Հարությունյանը հաղթեց Ասադի Մաթահերին: Կայացած տուրերից հետո 5.5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Իրանի երկու ներկայացուցիչ՝ Շահին Լորպարիզանգենեհը և Մասուդ Մոսադեհպուրը: Դավիթ Պետրոսյանը վաստակել է 4 միավոր, իսկ Գևորգ Հարությունյանը՝ 3.5: Մեր երկու մասնակիցներն էլ զբաղեցնում են միջին հորիզոնականներ:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: