Հայերեն   English   Русский  

Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ո՛չ էլ հրաման տվողները. Մարտի 1-ի զոհերից մեկի հայր


  
դիտումներ: 998

Այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ «Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին:

«Ելք» խմբակցության նախաձեռնած լսումներին ելույթ ունեցա զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:

Նա նշեց, որ իրենց պահանջը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ.«Մեր պահանջն է բացահայտել ոճրագործությունը՝ ով հրաման տվեց և ով սպանեց մեր երեխաներին»

«Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ո՛չ էլ հրաման տվողները: վերջերս Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ վկաների կեսն արտագաղթել է, իսկ կեսը չի հիշում մարտի ոճրագործությունը: Պարոն Կոստանյան, եթե անցնի մի քանի, երևի դուք էլ չեք հիշի ինչ է կատարվել մարտի մեկին»,-ասաց նա:

Սարգիս Քլոյանը հւշեցրեց, թե 2008թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանը զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ պրոֆեսիոնալ։ Այս բանը չի հերքել Ազգային անվտանգությունը և տեսագրությունները ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: «Գործերը առանձնացրիք, բա ի՞նչ եղավ, պարո՛ն Կոստանյան, անցել է 10 տարի»,- ասաց բանախոսը՝ դիմելով նախկին գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանին:

Այնուհետև Քլոյանը պատմեց, թե որպես Մարտի 1-ի մասնակից ինչ է տեղել: «Ինչ եմ տեսել. մոտ 500 սադրիչներ ջարդում էին այդ հատվածում գտնվող ՌԴ տունը, իբր տեսեք՝ ընդդիմությունը հակառուսամետ է: ժամը 9-ին սադրիչները երեխաներին տարան կրակի բերան: Այդ ժամանակ Քոչարյանն ասաց՝ ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա. սուտ, բացարձակ սուտ»,-ասաց նա:

Սարգիս Քլոյանի խոսքով՝ 10 զոհերից 3-ը «Չերյոմուխա» զենքից են զոհվել՝ ուղիղ նշանառության հետևանքով: «Չորս ոստիկանի մոտ է եղել «Չերյոմուխա» տեսակի զենքը: Գիտենք այդ ոստիկանների անուն-ազգանունները, բոլորդ գիտեք: Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները, շտաբի պետերը ևս չեն քննվել: Ես վստահ ասում եմ, որ չեն քննվել: Հատուկ քննչական ծառայությունը քննում էր միայն շարքային քաղաքացիներին. Նրանք ի՞նչ իմանան՝ գիշերը ով սպանեց 200-300 մետր հեռավորություն վրա: Դուք քննեք ոստիկաններին. նրանք ամեն ինչ կպարզեն»,-ասաց նա:

Դիմելով իշխանություններին՝ Սարգիս Քլոյանը ընդգծեց. «Հույս չունենաք, մենք ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք մեղավորներին պատժելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: