Հայերեն   English   Русский  

Լոնդոնի ոստիկանությունը մտահոգված է. Մեգան Մարքլը և արքայազն Հարին սպիտակ փոշիով ծրար են ստացել


  
դիտումներ: 684

Դերասանուհի Մեգան Մարքլի և արքայազն Հարրի առաջիկա հարսանիքն, ըստ երևույթին, ոչ բոլորին է ուրախացնում: ԶԼՄ-ներն այսօր հաղորդել են փոստով ապագա ամուսիններին ուղարկված վտանգավոր ծանրոցի մասին: Գրում է Spletnik.ru-ն:

Ինչպես հայտնում է «Evening Standard» պարբերականը, խոսքը սպիտակ փոշիով ծրարի մասին է, որը զույգի համար Քենսինգթոնյան պալատ է ուղարկվել: Սակայն նամակը չի հասցրել Մեգանի և Հարրիի ձեռքերում հայտնվել, քանի որ այն անվտանգության ծառայության աշխատակիցներն են վերցրել:

Չնայած ծրարի բովանդակությունն ուսումնասիրած մասնագետները եկել են այն եզրակացության, որ նամակը որևէ վտանգ չի ներկայացնում, ոստիկանությունն, այնուամենայնիվ, հետաքննություն է սկսել:

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին տեղեկացված են ստացված ծրարի մասին:

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ նման դեպքերը վերջերս սկսել են հաճախակի բնույթ կրել: Ոչ վաղ անցյալում սպիտակ փոշիով նման ծրարներ ուղարկվել են ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որդուն, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, Wikiliaks սկանդալային պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժին և այլն:

Մոսկվայում գտնվող մի քանի դեսպանատներ ևս սպիտակ փոշիով ծրարներ են ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: