Հայերեն   English   Русский  

Կոալիցիայի անդամները որպես միասնական թեկնածու կառաջադրեն Արմեն Սարգսյանին


  
դիտումներ: 1147

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում է հանդիպում է ունեցել կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորների հետ:

Արմեն Սարգսյանը հանդես է եկել կարճ ելույթով, ներկայացրել իր պատկերացումները ոչ միայն իր գործունեության, այլև այս փուլում Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Պետք է ասեմ, որ սա մի ելույթ էր, որը իսկապես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումից, ցանկությունից, ջանքից նույնական է, և եթե մենք այս պատկերացումների շրջանակում կարողանանք քրտնաջան աշխատել ու հետևողական լինել, վստահ եմ, որ այդպիսի պետություն մենք ունենալու ենք կարճ ժամանակում», - նշեց Աղվան Վարդանյանը։

Լրագրողը այն հարցին, թե Արմեն Սարգսյանին չեն ասել, որ որպես նախագահ, իրենից ոչինչ կախված չէ, Աղվան Վարդանյանը արձագանքեց՝ հորդորելով ավելի լավ կարդալ Սահմանադրությունը, քանի որ նման հարցը «ոչ ճիշտ պատկերացման արդյունք է»։ Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, Հանրապետության նախագահը կարող է ուղեկցող լինել Ազգային ժողովին և իր գործառույթները Սահմանադրության ոգուց են բխում, իսկ դա նշանակում է, որ շատ բան կախված է պետության գլխից:

Աղվան Վարդանյանը նշեց, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններ արդեն կան և Արմեն Սարգսյանը կառաջադրվի ՀՀԿ-ի և ՀՅԴ -ի կազմած կոլաիցիայից անունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: