Հայերեն   English   Русский  

Հրազդանում բարձրահարկ շենքի չորրորդ հարկից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել


  
դիտումներ: 569

Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Կենտրոն թաղամասի 19-րդ շենքի չորրորդ հարկի պատշգամբից գիշերը ժամը 1.30-ի սահմաններում ցած է ընկել 31-ամյա Ա.Գ-ն, որը ողջ է մնացել:

«Կինը մեզ պատմել է, որ պատահաբար է ցած ընկել: 31-ամյա կնոջ մոտ առկա են եղել բազմաթիվ կոտրվածքներ, քերծվածքներ, սալջարդ, ուղեղի ցնցում: Նա ընդունվել է շատ ծանր վիճակում և արագ տեղափոխել ենք Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,-նշել են Հրազդանի բժշկական կենտրոնից:

Երիտասարդ կնոջ հարևանները NEWS.am-ին պատմել են, որ տեղի ունեցածից անակնկալի են եկել: Թե ինչ է իրականում պատահել, դեռ ոչ մեկին հայտնի չէ:

Ըստ որոշ տեղեկությունների, երիտասարդ կինը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: