Հայերեն   English   Русский  

Սթիվ Ջոբսի քերականական սխալներով ռեզյումեն կվաճառվի աճուրդում


  
դիտումներ: 713

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի որոնման համար Սթիվ Ջոբսի ռեզյումեն կվաճառվի աճուրդում: Գրում է Gazeta.ru-ն:

Մեկ էջանոց ռեզյումեն Ջոբսը գրել է 1973 թվականին, որը մի շարք ուղղագրական և կետադրական սխալներ է պարունակում:

Այսպես օրինակ իր ազգանունը նա փոքրատառ էր գրել:

Ռեզյումեում Ջոբսը նշել է, որ ունի վարորդական իրավունք, սակայն ոչ հեռախոս:

Փաստաթղթի նախնական արժեքը 50 հազար դոլար է գնահատվում: Աճուրդը տեղի կունենա մարտի 8-15-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սթիվ Ջոբսի BMW ավտոմեքենան ևս կվաճառվի աճուրդում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: