Հայերեն   English   Русский  

​Նիգերիայի Boko Haram-ը առևանգել է տասնյակ դպրոցական աղջիկների Դապչիից


  
դիտումներ: 411

Հյուսիսային Նիգերիայում Բոկո Հարամի զինյալների կողմից առևանգված տասնյակ աշակերտուհիները արդեն երեք օր է ինչ համարվում են անհայտ կորած:

Արևմտյան Աֆրիկայում վերջին տասնյակ տարիների ընթացքում իսլամիստների կողմից առևանգվել են հազարավոր մարդիկ:

Այս շաբաթվա դեպքը խայտառակ առևանգման արձագանք ստացավ, այն նման էր 2014թ-ին 267 "Chibok'' աղջիկների առևանգմանը, երկու դեպքում էլ աղջիկները առևանգվել են դպրոցում կատարված հարձակման ժամանակ:

Բոկո Հարամը հարձակվել է գյուղի վրա երկուշաբթի օրը, նրանք մտել են դպրոց, ահաբեկել աշակերտներին, անհայտ թվով աշակերտներ առևանգվել են:

Չորեքշաբթի օրը կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով որ 76 աղջիկների փրկել են զինծառայողները: Սակայն մեկ օր անց Իբրահիմ Գայդամը՝ Յոբե նահանգի նահանգապետը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնել է որ առևանգվածներից և ոչ մեկի մասին չունեն տեղեկություն, ներողություն խնդրելով նախորդ հայտարարության համար:

«Reuters»-ը հայտնում է, որ չորեքշաբթի օրվա դրությամբ դպրոցում բացակայել են 91 աշակերտներ, սակայն տեղական ոստիկանության տվյալնով դպրոցից առևանգվել են 50-ից 100 աղջիկներ:

Ականատեսներից մեկի խոսքով աղջիկներին առևանգել են երեք մեծ մեքենաներով:

Նախնական տվյալներով առևանգումն իրականացվել է իսլամական պետության դաշնակից «Բոկո Հարամի» խմբակցության կողմից:

Անցյալ տարի «Chibok» աղջիկների առևանգման ժամանակ Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին առաջարկել է վճարել միլիոնավոր դոլլարների փրկագին աղջիկներից գոնե մի քանիսի փրկության համար:

«Reuters»-ը նշում է, որ վերջին առևանգումը իրականացվել է նույպիսի փրկագին ստանալու հույսով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: