Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». 26-ամյա երիտասարդին անհետանալուց առաջ ծեծել էին. մանրամասներ՝ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում հայտնաբերվածի մասին


  
դիտումներ: 633

«Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ն աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում՝ որպես մաքրության գծով պատասխանատու: Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ:

Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը:

Այդ օրվանից հետո երիտասարդն այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: