Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիային կանանց իրավունքների խախտման մեջ են մեղադրել


  
դիտումներ: 482

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կանանց իրավունքների խախտումների կոմիտեն Մեծ Բրիտանիայի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել այն պատճառով, որ Հյուսիսային Իռլանդիայում հղության արհեստական ընդհատման հարցում քաղաքականությունն ապօրինի է: Գրում է Gazeta.ru-ն:

«Հղիության արհեստական ընդհատման մերժումը և դրա քրեականացումը կանանց նկատմամբ խտրականություն են, քանի որ դա նշանակում է հրաժարվել ծառայություններից, որոնք միայն կանանց են հարկավոր: Եվ դրա պատճառով կանայք սարսափելի իրավիճակում են հայտնվում», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման օրենքի մասին հանրաքվեն մայիսին տեղի կունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: