Հայերեն   English   Русский  

​Ինչ է իրականում տեղի ունենում Ջենիֆեր Էնիսթոնի և Բրեդ Փիթի հարաբերություններում


  
դիտումներ: 704

Նախորդ շաբաթ Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն հայտարարեցին ամուսնալուծության մասին: Որպես հոլիվուդյան զույգի ամուսնալուծության գլխավոր պատճառներից մեկը արևմտյան լրատվամիջոցները նշում են Էնիսթոնի և նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի ընկերությունը: Գրում է Elle.ru-ն:

Փիթի և Էնիսթոնի երկրպագուներն անկեղծորեն հույս ունեն, որ նախկին ամուսինները կփորձեն ամեն ինչ նորից սկսել: Սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրները լիովին այլ կարծիք են հայտնել և հայտարարել, որ 2000-ական թթ. Հոլիվուդի ամենգեղեցիկ զույգերից մեկը համարվող Փիթն ու Էնիսթոնի վերամիավորմանը սպասելն ինիմաստ է:

«Ավելի քան 10 տարի նրանք լիովին այլ կյանքով են ապրել: Զարմանալի չէ, որ նրանք այժմ այլ մարդ են դարձել և ամենևին էլ նման չեն իրենց ինչպիսին եղել են իրենց ամուսնության տարիներին: Նրանք բաժանվել են, քանի որ լուրջ խնդիրներ են ունեցել: Նրանք հիմար չեն և շատ լավ հիշում են, թե ինչու իրենց հարաբերություններն անհաջող ավարտ ունեցան: Բացի այդ եղած խնդիրներին ավելացել են նաև Փիթի 6 երեխաները », - հայտնել են People ամսագրի աղբյուրները:

Բացի այդ զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ չնայած լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող տեղեկություններին՝ նախկին ամուսիններն այնքան էլ հաճախ չեն հանդիպում և ընդամենը հաղորդագրություններով են փոխանակվում և միայն միմյանց հաջողություն մաղթում նոր նախագծերի կամ այլ կարևոր իրադարձությունների կապակցությամբ:

Հիշեցննենք, որ Ջենիֆեր Էնիսթնոը և Բրեդ Փիթը ամուսնալուծվեցին 2005թ. նկարհանման հրապարակում Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի միջև սկսված սիրավեպի պատճառով: Սակայն 2016թ. Փիթը և Ջոլին նույնպես հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: