Հայերեն   English   Русский  

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում բժիշկների ծեծկռտուքի պատճառով


  
դիտումներ: 3198

Փետրվարի 17-ին «Գյումրի» ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպը բժիշկների մասնակցությամբ, մեծ աղմուկ բարձրացրեց:

Ոստիկանության «Կումայրի» բաժնում բուժհաստատության բուժքույրը հաղորդում էր տվել, որ նույն օրը բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյանները վեճի են բռնվել իր հետ հնչեցրել հայհոյանքներ:

Շիրակի մարզի դատախազն արդեն հայտարարել է դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին:

«Բուժքույր Աննա Ադամյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որ Արթուր և Արմեն Նասիբյանները վեճի են բռնվել իր հետ, որի ընթացքում, տևական ժամանակ՝ շուրջ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին: Նշված անձը հաղորդմամբ ավելացրել է նաև, որ այդ ընթացքում նշված անձինք ոտքով հարվածներ են հասցրել իր աշխատանքային գրասեղանին», - ասում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Փաստի կապակցությամբ նախատարաստվել են նյութեր, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցը նաև զեկուցագիր է ներկայացրել, ըստ որի եղբայրները ծեծի են ենթարկել մեկ այլ բժիշկ եղբայրների:

«Նույն օրը եղբայրները նաև ծեծի են ենթարկել դարձյալ եղբայրներ բժիշկներ Արման և Արտակ Սարգսյաններին: Ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ Արթուր Նասիբյանը և բժիշկ Կարեն Գրիգորյանը բռնություն են գործադրել մեկ այլ բժշկի՝ Արտակ Սարգսյանի նկատմամբ: Տեղի ունեցած վիճաբանության պատճառը բուժքույր՝ Աննա Ադամյանի կողմից համապատասխան հիվանդին այլ բժշկի բուժօգնության դիմելու ուղղորդելու հարցն է եղել»,- շարունակում է դատախազը:

Փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՇՄ քննչական վարությթուն՝ նախաքննությունը շարունակելու համար:

«Չկամենալով խախտել անմեղության կանխավարկածը՝ կատարվածը ես որակում եմ տգեղ երևույթ: Անմիջական իմ հսկողությամբ այս քրեական գործի նախաքննությունը կտարվի և բոլոր մեղավոր անձանց արարքներին կտրվի համապատասխան իրավական գնահատական», - նշում է Կարեն Գաբրիելյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: