Հայերեն   English   Русский  

Թրամփը Սիրիայում մարդասիրական ճգնաժամի պատճառով խիստ քննադատել է ՌԴ-ին


  
դիտումներ: 594

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի և սիրիական իշխանությունների հետ պատասխանատու է Սիրիայում մարդասիրական վայրագության համար: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլի հետ հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Այն, ինչ վերջերս արել են Ռուսաստանը, Իրանը և Սիրիան, ուղղակի մարդասիրական վայրագություն է», - ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Սիրիայում ամերիկացի զինվորականների գտնվելու միակ նպատակն ԻՊ-ից հրաժարվելն է:

«Մենք այլ պատճառներ չունենք: Եվ մենք շատ հարցերում հասել ենք մեր նպատակներին: Սակայն այն, ինչ արել են այդ երեք երկրները կարճ ժամանակահատվածում՝ խայտառակություն է», - հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ միջազգային կոալիցիային հաջողվել է 100%-ով ազատագրել Սիրիայի տարածքներն ԻՊ-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: