Հայերեն   English   Русский  

​Սառա Ջեսիկա Փարքերը մեկնաբանել է Քիմ Քեթրոլի հետ վիճաբանությունը


  
դիտումներ: 637

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ համաշխարհային լրահոսը ողողված էր հոլիվուդյան դերասանուհիներ Սառա Ջեսիկա Փարքերի և Քիմ Քեթրոլի վիճաբանության մասին տվյալներով:

Իսկ դրա համար առիթ հանդիսացել էր Քիմ Քեթրոլի ինստագրամում կատարած գրառումը, որում նա խնդրել էր նախկին գործընկերուհուն հանգիստ թողնել իր ընտանիքին: Գրում է Elle.ru-ն:

Իսկ նախօրեին արդեն համացանցում հայտնվել է Սառա Ջեսիկա Փարքերի նոր հարցազրույցը, որում նա փորձել է հերքել վիճաբանության մասին տեղեկությունը:

«Ես երբեք վիրավորանքներով չեմ պատասխանում Քիմի հայտարարություններին, քանի որ մեր հարաբերությունները հատուկ եմ համարում: Մենք դեռ ամուր կապ ունենք Նյու Յորքի, մեր հեռուստադիտողների և մեր հեռուստասերիալի նկարահանող անձնակազմի հետ: Ես անկեղծորեն հավատում էի, որ մենք իսկական ընկերներ ենք: Ես չեմ ցանկանում մեկնաբանել Քիմի վերջին խոսքերն իմ մասին, քանի որ նա գտնվում է ծանր վիճակում և ցանկացած էմոցիայի իրավունք ունի», - հայտարարել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ երկու աստղերի միջև վեճը սկսվեց Քիմ Քեթրոլի հարցազրույցներից մեկի պատճառով, երբ նա հայտարարել էր, որ տարիքի պատճառով չի ցանկանում նկարահանվել «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի նոր մասում, քանի որ աննպատակահարմար է համարում Սամանտային մարմնավորելը:

Ինչպես տարբեր աղբյուրներ հայտնում են, նոր ֆիլմում Սամանտայի կերպարը կբացակայի, իսկ պրոդյուսերները նոր հերոսուհու մարմնավորելու համար դիտարկում են Շերոն Սթոունի կամ Քիմ Բեսինջերի թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: