Հայերեն   English   Русский  

Կրասնոդարի երկրամասում երկրաշարժ է տեղի ունեցել


  
դիտումներ: 544

Nation News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեյսմոլոգները հայտնել են Կրասնոդարի երկրամասում գրանցված երկրաշարժի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշում են փորձագետները, Սվոբոդնի բնակավայրում գրանցվել է 3,8 մագնիտուտով երկրաշարժ:

Պետք է նշել, որ մի քանի փոքր գյուղերի բնակիչներ կարող էին զգալ այդ երկրաշարժի հետևանքները: Ականատեսները նշել են, որ ստորգետնյա ցնցումները զգացել են հատկապես առաստաղին նայելիս:

Միևնույն ժամանակ ոչ ոք չի տուժել, և ոչ մի զգալի վնաս չի գրանցվել:

Գիտնականները հուսադրում են, որ նման ուժգնությամբ ցնցումները չեն կարող խնդիրներ առաջացնել մարդկանց համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: