Հայերեն   English   Русский  

Ռուսաստանցի լրագրողի անունը դուրս են հանել Ադրբեջանի «սև ցուցակ»-ից


  
դիտումներ: 650

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 23-ին ռուսաստանցի լրագրող, «Ռոդնիկ» թերթի աշխատակից Սառըչևա Սվետլանայի անունը հանել է կառույցի` «ոչ ցանկալի անձանց ցուցակից»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը` հղում կատարելով ԱԳՆ-ի հաղորդագրությանը:

«Ռուսաստանի դաշնության քաղաքացի, «Ռոդնիկ» թերթի լրագրող Սվետլանա Սառըչևան նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը` խնդրելով իր անունը բացառել «Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի այցելած անձանց ցուցակից»»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ տեղեկության` Սառըչևան իր նամակում նշել է, որ 2012 թ-ին ինքը մեկնել է Արցախի Հանրապետությունը` չիմանալով առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության այդ տարածք այցելելու արգելքի և դրան հաջորդող քայլերի մասին: Վերջինս նշել է, որ այդ այցով Ադրբեջանի և նրա ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերունք դրսևորելու մտադրություն չի ունեցել:

2017 թ-ի օգոստոսի դրությամբ Արցախ այցելության համար Ադրբեջանի կողմից ոչ ցանկալի անձանց ցուցակում ներառված է 668 մարդկանց անուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: