Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին պատմել է ամուսնալուծությունից հետո Փիթի ճնշումների մասին


  
դիտումներ: 899

Համացանցում հոլիվուդյան զույգի տարաձայնությունների մասին նոր մանրամասներ են հայտնվել

Օրեր առաջ արևմտյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունից հետո, որ Անջելինա Ջոլին պատրաստ է հրաժարվել դերասանուհու կարիերայից և վերջնականորեն Լոս Անջելեսից Լոնդոն տեղափոխվել, համացանցում զույգի ամուսնալուծության գործընթացից նոր մանրամասներ են հայտնվել: Գրում է Elle.ru-ն:

Փիթի և Ջոլիի ընտանիքին մոտ գտնվող աղբյուրների համաձայն՝ նախկին ամուսիններն ավելի շատ ժամանակ են պահանջել երեխաների համատեղ խնամքի հարցով համաձայնագիր մշակելու համար: Այդ տարաձայնությունների պատճառը Բրեդ Փիթի վարքագիծն է, որը Անջելինայի խոսքերով՝ այժմ ճնշում է իրեն և ամեն ինչ անում, որպեսզի դատավորի որոշումն hօգուտ իրեն կայացվի: Այժմ դատական որոշման համաձայն՝ դատավարության ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը, քանի որ Փիթը պնդում է երեխաները համատեղ խնամքի համար: Իսկ մինչև դատարանի վերջնական որոշումը երեխաները ապրում են Անջելինայի հետ, իսկ Փիթին թույլատրվում է միայն հանդիպել նրանց հետ նախօրոք համաձայնեցված ժամկետներում:

Ակնհայտորեն Լոնդոն տեղափոխվելու Ջոլիի ցանկությունը դրդել է Փիթին պատասխան քայլերի և նա որոշել է երեխաների խնամակալության հարցում պաշտպանել իր շահերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: