Հայերեն   English   Русский  

Էմանուել Մակրոնը պատմել է գինու հանդեպ իր սիրո մասին


  
դիտումներ: 842

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել է, որ ճաշին և ընթրիքին գինի է խմում և այդ խմիչքը չի համարում երիտասարդության առողջության համար վտանգավոր:

«Դժբախտաբար, երիտասարդությունը շատ արագ հարբում է թունդ ալկոհոլային խմիչքներով ու գարեջրով, բայց ոչ գինով»,-ասել է Մակրոնը լրագրողներին ֆերմերի հետ հանդիպման շրջանակներում:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ չի պատրաստվում խստացնել ալկոհոլային խմիչքների գովազդի սահմանափակման մասին գոյություն ունեցող օրենսդրությունը: Վերջերս Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բյուզենը հայտարարել էր, որ գինին «նույնպիսի ալկոհոլային խմիչք է, ինչպիսին մյուսներն են» և որ հանրային առողջության տեսանկյունից գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջև տարբերություն չկա:

«Ֆրանսիայի բնակչությանը ներշնչել են, թե գինին օգտակար է մյուս խմիչքներից: Դա ճիշտ չէ»,-ասել էր նախարարը:

Այս հայտարարությանը բաց նամակով պատասխանել էին Գինու ակադեմիայից՝ նշելով, որ գինին ֆրանսիական մշակույթի մաս է և պետք չէ դրա մասին չարախոսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: