Հայերեն   English   Русский  

​Ջորջ Քլունին անկեղծորեն պատմել է ամուսնության մասին


  
դիտումներ: 902

Դերասանն անկեղծ հարցազրույց է տվել Դևիդ Լետերմանին

Նախօրեին հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հյուրընկալվել էր հայտնի շոումեն Դևիդ Լետերմանի հաղորդաշարին: Իսկ Լետերմանն այն հաղորդավարներից է, որին հաջողվում է հյուրերին ստիպել բավական անկեղծ խոստովաննություններով հանդես գալ:

«Պետք է ասեմ, որ նախքան այն պահը, երբ մենք երեխաներ ունեցանք, ես հասկացել էի, որ նա հենց այն կինն է», - խոստովանել է Քլունին:

«Ես տեսա նրան և հասկացա, որ կարող եմ կյանքս զոհել հանուն նրա: Գիտեք, ես հանդիպել եմ մի մարդու, որի կյանքն ինձ համար առավել թանկ է, քան սեփական կյանքս», - հայտարարել է Քլունին:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014թ.-ին: Իսկ 2017.թ հունիսին լույս աշխարհ եկան զույգի երկվորյակները՝ Ալեքսանդրը և Էլան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: