Հայերեն   English   Русский  

​Քեթի Փերին մեկնաբանել է Ռոբերտ Փաթինսոնի հետ սիրավեպը. Տեսանյութ


  
դիտումներ: 1011

Երգչուհին առաջին անգամ խոսել է դերասանի հետ լուրջ հարաբերությունների մասին

Ինչպես հայտնի է անցյալ տարի Ռոբերտ Փաթինսոնը բաժանվեց երգչուհի FKA twigs-ից, իսկ Քեթի Փերին՝ դերասան Օռլանդո Բլումից: Գրում է Elle.ru-ն:

Իսկ այժմ արդեն պապարացիները սկսել են Փերիին և Փաթինսոնին հաճախ միասին նկարահանել: Զույգը միասին տարբեր հավաքույթների է մասնակցում, կինոթատրոն գնում, ընթրում և այդ ամբողջ ընթացքում ընկերների նման իրենց դրսևորում:

Սակայն որոշ ժամանակ անց տարբեր աղբյուրներ հայտնեցին, որ նրանց միջև իրականում ռոմանտիկ հարաբերություններ կան, և նրանք դեռևս նախընտրում են լռել իրենց զգացմունքների մասին:

Սկզբում Քեթին հայտարարեց, որ ինքև և Փաթինսոնը պարզապես ընկերներ են, բայց պատմությունը դրանով չավարտվեց: Վերջերս երգչուհուն մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ Փերին միշտ էլ համակրել է Ռոբերտին և հենց այդ պատճառով չի թաքցնում իր զգացմունքները դերասանից: Ավելին, նա իսկապես պատրաստ է նոր հարաբերությունների և չի ժխտում, որ Փաթինսոնն իր նոր սիրեցյալը դառնալու համար գերազանց թեկնածու է:

Իսկ դերասանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, բացի այդ նրան մշտապես միջոցառումների ընթացքում տարբեր աղջիկների ընկերակցությամբ են նկատում՝ Բելլա Հադիդ, Դակոտա Ֆանինգ և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: