Հայերեն   English   Русский  

Տաքսու վարորդի սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ է գցել ու թալանել


  
դիտումներ: 4428

Ոստիկանության Կոտայքի բաժին օրեր առաջ դիմել է մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։

Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։

Ոստիկանության հաղորդմամբ, փոքր-ինչ լավ զգալուց հետո վարորդը նկատել է, որ Երևանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաև, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու, փորձել է կանխել, սակայն պատվիրատուն նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Փետրվարի 23-ին հայտնաբերվել է և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց 1978 թվականին ծնված Ա. Շառոյանը։ Պարզվել է, որ նա է տաքսու վարորդին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ է գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։

Հանգամանքները պարզվում են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: