Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին մտադիր է համագործակցել Ջասթին Թերուի հետ


  
դիտումներ: 1387

Ջոլին վաղուց է ցանկացել դերասանին համագործակցության առաջարկ անել

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անջելինան վաղուց է շահագրգռված եղել Թերուի հետ աշխատանքով, նախքան դերասանի և Էնիսթոնի ամուսնալուծության մասին համատեղ հայտարարություն տարածումը:

«Ամենայն հավանկանությամբ Ջոլին Ջասթինի մասնակցությամբ «Լքյալները» հեռուստասերիալի մեծ երկրպագու է: Երբ Ջասթինն ու Ջենիֆերը միասին էին, դժվար էր այդ մասին խոսել, սակայն Ջենիֆերի և Ջասթինի բաժանումից հետո խոչընդոտները բացակայում են», - հայտնել է Hollywood Life ամսագրի աղբյուրը:

«Ջասթինը շատ հավակնոտ տղամարդ է, նրա կարիերան այժմ գագաթնակետին է գտնվում, իսկ Անջելինայի հետ նախագիծը նրան անկասկած նոր մակարդակի կհասցնի: Նախկինում դա իսկապես խնդրահարույց էր, քանի որ դա դուր չէր գա Ջենիֆերին, բայց հիմա ամեն ինչ փոխվել է», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն 7 տարվա հարաբերություններից և 2 տարվա ամուսնությունից հետո օրեր առաջ հայտնեցին ամուսնալուծության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: