Հայերեն   English   Русский  

Շղթայական վթար Կոտայքում. տասնյակից ավելի մեքենաներ են բախվել. կան վիրավորները (լուսանկար)


  
դիտումներ: 985

Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել.

ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: