Հայերեն   English   Русский  

​Բաքուն ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում. Մամեդյարով


  
դիտումներ: 340

Պաշտոնական Բաքուն չի բացառում Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման անցկացումը երկու երկրներիում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան մարտին:

Էլմար Մամեդյարովը ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: