Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայում կանայք բանակում ծառայելու իրավունք են ստացել


  
դիտումներ: 374

Սաուդյան Արաբիայում կանայք իշխանությունների կողմից երկրի զինված ուժերում ծառայելու իրավունք են ստացել: Այս մասին հաղորդում է Pakistan Today պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ Ռիադում, Մեդինայում, Մեքքում և Ալ-Քասիմում համապատասխան դիմում ներկայացնելով` կանայք կարող են երկրի զինված ուժերում թափուր պաշտոններ զբաղեցնել:

Ըստ սահմանված կանոնների, այս հնարավորությունից կարող են օգտվել 25-ից մինչև 35 տարեկան կանայք:

Բացի այդ նրանք պետք է դպրոցն ավարտելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն:

2017 թ. սեպտեմբերին հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է կանանց վարորդական իրավունք տրամադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: