Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը «տարբեր ձևերով» կարող է պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին


  
դիտումներ: 258

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «տարբեր ձևերով» կարող է պատասխանել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: Գրում է Russian,rt.com-ը:

«Մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմի այս բոլոր սպառնալիքներն ավելի են արտացոլում ամերիկյան վարչակազմի թուլությունը և անկարողությունը իրականացնելու մի բան, որը կարող էր, չեմ ուզում ասել բարելավել հարաբերությունները, բայց կօգներ գոնե այլ կերպ նայել այս իրավիճակին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը:

Նրա խոսքերով` ամերիկացիներն «ամբողջովին հայտնվել են իրենց իսկ միաչափ, պրիմիտիվ և անօգուտ մեթոդների գերության մեջ, որոնց վրա կենտրոնացել են ոչ միայն Ռուսաստանի, այլև բազմաթիվ այլ ոլորտների շուրջ»:

«Պատասխանը կարող է տրվել տարբեր ձևերով», - ընդգծել է Ռյաբկովը:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն մոտակա 30 օրվա ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: