Հայերեն   English   Русский  

​Ինչու են նյարդաբանները խորհուրդ տալիս հաճախ այցելել լողափ


  
դիտումներ: 1898

Բոլորս գիտենք, թե դրսում ժամանակ անցկացնելը որքան լավ է անդրադառնում մարդու վրա թե ֆիզիկապես և թե հոգեպես, սակայն վերջերս բացահայտվել են հատկապես լողափ այցելելու նպաստավոր կողմերը:

Խաղաղության և հանգստության այն անհավատալի զգացումը որ դուք զգում եք լողափին այժմ կոչվում է «կապույտ տարածք»: «Կապույտ տարածքը» բավական է, որպեսզի դուք գտնվեք հիպնոսային վիճակում:

Երբ զգում եք , թե որքան հանգիստ եք զգում լողափում, դա ոչ միայն ձեր գլխում է: Գիտնականներն ասում են, որ այդ զգացողությունը պահմանվում է երկար ժամանակ՝ փոխելով ձեր վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ, ինչպես նաև պահպանելով ձեր երջանիկ, հանգիստ և վերականգնված ինքնազգացողությունը:

Ընդհանուր առմամբ այս «կապույտ տարածքը» ազդում է 3 տարբեր ձևերով:

1. Լողափ գնալը նվազեցնում է սթրեսը

Ջուրը բնական բուժումն է կյանքի սթրեսների դեմ: Կարևոր չէ նետվում եք ջուրը կամ պարզապես թջում եք ձեր ոտքերը, վստահ եղեք որ կունենաք նույն հանգստության զգացողությունը: Ալիքների հիփնոտիկ ձայնը ծովափի յուրատեսակ հոտի հետ միասին ձեզ կտա մեդիտացիոն տարածքում գտնվելու զգացողություն, ինչը կազատի ձեզ առօրյա լարվածությունից:

2. Լողափը խթանում է ստեղծագործական միտքը

Գիտնականների կարծիքով «կապույտ տարածքում» գտնվելը հնարավորություն է տալիս մաքրել միտքը ինչպես նաև առկա խնդիրներին մոտենալ առավել կրեատիվ տեսանկյունից: Լողափին գտնվելիս առավել հեշտ է կենտրոնանալ մեզ համար կարևոր հարցերի շուրջ:

3. Լողափին պարբերաբար ժամանակ անցկացնելիս կփոխվի կյանքի վերաբերյալ ձեր տեսանկյունը

Բնությունն ինքնին առողջ ապրելակերպի գործոն է, իսկ ջուրը այնպիսի բացառիկ երևույթ է բնության մեջ, որ կարող է փոխել կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը: Գիտնականներն առաջարկում են ազատ ժամանակն անցկացնել լողափին ընկերական շրջապատում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: