Հայերեն   English   Русский  

Անդրեյ Մալախովը ցուցմունք է տվել Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ


  
դիտումներ: 1069

Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր, բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը «Комсомольская правда» թերթին տված հարցազրույցի շրջանակներում մանրամասներ է ներկայացրել նախկին ամուսնու մասնավոր կյանքին միջամտելու գործով Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Վիտալինան պնդում էր, որ հեռուստատեսությանը տեսանյութ չի տրամադրել, որ դա մեկ ուրիշն է արել: Բայց ինձ հայտնել են, որ Անդրեյ Մալախովին կանչել են քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել, որ հենց Վիտալինան է հեռուստաեթերի համար տեսանյութեր տրամադրել` դրանց համար գումար ստանալով», - պատմել է Արամ Հակոբյանը:

Ժողովրդական արտիստի ընկերը նաև հավելել է, որ անձամբ մտադիր է ցուցմունք տալ իրավապահ մարմիններին, քանի որ ունի երեք տեսանյութեր, որոնք Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իրեն երեք տարի առաջ էր ուղարկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևսկի շրջանի դատարանը հաստատել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին որոշումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: