Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի. Բեքիր Բոզդաղ


  
դիտումներ: 309

Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել չի նախատեսվում: Հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

«ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Թուրքիայում 2018 թ-ի սկզբին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Բեքիր Բոզդաղը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվում էր այն տեղեկությունը, թե Մերալ Աքշեների կողմից նոր ընդդիմադիր կուսակցության ստեղծումից հետո Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: ԶՄԼ-ները դա բացատրում են նրանով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտահոգված է, որ նախքան 2019 թ կայանալիք խորհրդարանական ընտրություններն Աքշենարի կուսակցությունը կարող է դառնալ իր իրական մրցակիցը:

2017 թ-ի հոկտոմբերի 28-ին Թուրքիայում Մերալ Աքշեների ղեկավարությամբ ստեղծվել է ընդդիմադիր կուսակցություն “İyi Parti” (Լավ կուսակցություն) անվամբ: Կուսակցության կարգախոսն է. «Թուրքիան ավելի լավը կդառնա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: