Հայերեն   English   Русский  

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. Երկիր Մեդիա


  
դիտումներ: 442

Երկիր Մեդիա-ն հայտնում է. Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։

Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին մեր հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

Խորհրդարանը արդեն վաղը քվեարկելու է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եւ Հայաստանը գարունը սկսում է համահայկական դժգոհության տեղիք տված այդ արձանագրություններից ազատված։

Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: