Հայերեն   English   Русский  

​Հայտնի ուտեստների պատրաստման 7 գաղտնիք


  
դիտումներ: 2299

Ձեր կողմից բազմիցս պատրաստվող կերակրատեսակները կարող են լինել ավելի համեղ և ախորժելի: Հմուտ խոհարարներն առաջարկում են դրանց պատրասման 7 գաղտնիքներ, որոնց մասին դուք երբևէ չեք լսել:

1. Տավարի և թռչնի միսը պատրաստելիս կարևոր է, որ այն լինի սենյակային ջերմաստիճանի: Կարևոր չէ, որտեղից է վերցված միսը սառնարանից կամ մեկ այլ տեղից, հարկավոր է այն կես ժամ թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո և հետո միայն սկսել պատրաստել:

2. Մսային ճաշատեսակ պատրաստելուց հետո հարկավոր է այն մատուցել կես ժամ անց, որպեսզի միսը հյութեղ լինի:

3. Եթե որոշել եք պատրաստել սառեցված բանջարեղեն, ապա պետք չէ այն պատրաստել միկրոալիքային վառարանում, քանի որ բանջարեղեղենը կիսով չափ կմնա խոնավ իսկ կիսով չափ կլինի շատ չոր: Ցանկալի է բանջարեղենը խաշել կամ շոգեխաշել: Հիշեք նաև, որ բանջարեղենը եփելոց հետո պետ է այն լվանալ սառը ջրով:

4. Մակարոն պատրաստելիս, նախքան եռացող ջրի մեջ լցնելը հարկավոր է այն համեմել աղով: Սա ոչ միայն ավելի համեղ կդարձնի մակարոնը, այլև կնպաստի սոուսի հետ ավելի արագ միաձուլվելուն:

5. Բեկոնը տապակելիս պետք չէ այն դնել շատ տաք կամ սառը տապակի մեջ: Որպեսզի ճարպը գեղեցիկ տապակվի և ապահովի գեղեցիկ տեսքը տապակը պետք է լինի միջին ջերմաստիճանի:

6. Ձուկը պետք է դնել տապակի մեջ այն ժամանակ, երբ տապակը լավ տաքացած կլինի, հակառակ դեպքում ձուկը կկպչի տապակին: Հիշեք, որ ձուկը պետք է արագ պատրաստել: Երկար կրակի վրա թողնելուց հետո այն կլինի շատ չոր և ոչ այնքան համեղ:

7. Կարտոֆիլի պյուրե պատրաստելուց առաջ հարկավոր է կարտոֆիլը որոշ ժամանակ թողնել սառը ջրի մեջ, իսկ երբ կարտոֆիլն արդեն խաշված է պետք չէ այն հարթեցնել չափից շատ որպեսզի օսլան չառանձնանա կարտոֆիլից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: