Հայերեն   English   Русский  

​Մեր օրգանիզմն ունի ճարպի կարիք. Բժիշկը սենասցիոն հայտարարություն է արել.


  
դիտումներ: 391

Մեծ Բրիտանիայի Դիետայի ասոցացիայի դիետոլոգի, ինչպես նաև հայտնի The Low-Fad Диет-ի հեղինակի կարծիքով ճարպն օգտակար սնունդ է:

Հակառակ ժողովրդական համոզմունքի, ըստ որի ճարպը համարվում է վտանգավոր սնունդ, դիետոլոգը կարծում է, որ ճարպը պետք է դասակարգել օգտակար սննդի շարքում: Այս մասին ասել է նա իր Индепендент-ին տված հարցազրույցում:

Տրավերսն ասել է, որ ճարպը դրական ազդեցություն ունի ընդհանուր առողջական վիճակի վրա, ինչպես նաև, ըստ բժիշկների հետազոտությունների, իջեցնում է խոլեստերինի մակարդակը և դրական ազդում նաև սրտի վրա:

Բրիտանացի դիետոլոգը նույնիսկ խորհուրդ է տվել կարագի փոխարեն օգտագործել ճարպ:

Փորձագետը նշել է, որ ճարպի չափավոր օգտագործումը չի կարող վնասակար լինել, և չկա որևէ պատճառ դրանից հրաժարվելու համար:

Տրավերսը նաև նշել է, որ պետք է օգտագործել բնական ճարպ առանց հավելումների: Դիետոլոգի կարծիքով բնական ճարպը պետք է փնտրել ոչ թե սուպերմարկետներում, այլ ֆերմաներում: Մասնագետը նաև հավելել է, որ պետք է խուսափել լավ ապրանքանիշի մշակված յուղ գնելուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: