Հայերեն   English   Русский  

Վերջակետ եմ դնում Հրայր Թովմասյանի՝ որպես քաղաքական գործիչ կարիերային. Հրայր Թովմասյան


  
դիտումներ: 2107

«Ես այս պահին այս ամբիոնում հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում Հրայր Թովմասյանի՝ որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի»:

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ նա որպես թեկնածու առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում։

«Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար երբևէ ամաչեմ: Ես չեմ արել ոչինչ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ։ Ես արձանագրում եմ մի փաստ. այս դահլիճում, անկախ նստած տեղից, քաղաքական հայացքներից, մասնագիտությունից, սեռից, տարիքից, կա մի համախմբվածություն, բոլորս համակարծիք ենք մի հարցի շուրջ, որ Սահմանադրականության գերակայության ապահովումը ու արդարադատության որակի բարձրացումը մեր երկրի առջև ծառացած տասնյակ խնդիրների լուծման բանալին է։ Ես վստահեցնում եմ, որ ես ջանք ու եռանդ չեմ խնայի, ես կներդնեմ իմ ողջ ներուժը, իմ գիտելիքները մեր երկրում այս խնդիրների լուծման ապահովման համար», - ասաց Հրայր Թովմասյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: